Հինգշաբթի , Մայիսի 23 2019
Սկիզբ / Տնտեսություն / «Հյուսիս-հարավ» ճանապարհի ճակատագիրն անհայտ է, քանի որ ֆինանսավորում չկա. Նախարարը պարզաբանեց

«Հյուսիս-հարավ» ճանապարհի ճակատագիրն անհայտ է, քանի որ ֆինանսավորում չկա. Նախարարը պարզաբանեց

«Հյուսիս-hարավ» ավտոճանապարհի կառուցման վերջնաժամկետը հնարավոր է հստակեցնել միայն ֆինանսավորման հարցը լուծելուց հետո: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Թալինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ դրանով այսօր զբաղվում են իրավապահները եւ եթե այդպիսիք լինեն, կբացահայտվեն:

«Ես չեմ ուզում անդրադառնալ, թե արդյոք մինչեւ այսօր «Հյուսիս-հարավ» միջանցքի ներդրումային ծրագրով հափշտակություններ ու չարաշահումներ եղել են, թե ոչ, քանի որ դա իմ լիազորությունների սահմաններից դուրս է: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ իրավախախտումները պարզելու հարցում ես օժանդակություն կցուցաբերեմ, կանեմ ամեն ինչ, որ այսուհետ նման իրավախախտումների կատարումը բացառվի ընդհանրապես Մենք բացում ենք նոր էջ, որտեղ կլինի օբյեկտիվ տեղեկատվություն, որտեղ կլինի միայն կառուցողական աշխատանք, ճշգրիտ տվյալներ եւ փոխադարձ վստահություն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կստեղծեն հանրային հարթակ, որպեսզի ավելի թափանցիկ տեղի ունենան աշխատանքները:

Նախարարը նշեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը բաղկացած է 5 տրանշից, եւ այդ ծրագրի միայն 3 տրանշով է, որ այսօր կա ֆինանսավորում: Նրա խոսքով, 4-րդ տրանշից մի փոքր հատվածի ֆինանսավորում կա, իսկ 5-րդ տրանշը ֆինանսավորում չունի. «Ֆինանսավորումն իրականացվում է երեք բանկերի կողմից՝ Ասիական զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ եւ Եվրոպական ներդրումային բանկ: Ասիական զարգացման բանկի հետ կնքվել է երեք համաձայնագիր, որոնցից մեկով ֆինանսավորվում է առաջին տրանշը: Դա Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ հատվածներն են: Երկրորդ տրանշը Աշտարակ-Թաշին հատվածն է: Երրորդ տրանշն էլ Թալին-Գյումրի հատվածն է: 4-րդ տրանշով ֆինանսավորվելու է Քաջարան-Ագարակ հատվածը, առայժ այնտեղ շինարարություն չկա, որը ֆինանսավորվում է Եվրոպական զարգացման բանկի կողմից: Իսկ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվում է 3-րդ տրանշի Լանջիկ-Գյումրի հատվածը: Ճանապարհի մնացած մասի ֆինանսավորման հարցը դեռեւս լուծված չէ, հետեւաբար, եթե որեւէ մեկը ճանապարհի կառուցման ժամկետ կասի, դա կլինի անլուրջ:

Ֆինանսավորում դեռեւս չունենք ճանապարհի չորս հատվածների վերաբերյալ, ֆինանսավորում չունենք Արտաշատ-Սիսիան հատվածի 175 կմ մասով, չունենք Սիսիան-Քաջարան հատվածի շուրջ 60 կմ հատվածի մասով, որն ամենաբարդ հատվածն է, չունենք ֆինանսավորում Գյումրիի շրջանցիկ հատվածի 23 կմ-ի եւ Գյումրի-Բավրա հատվածի 35 կմ-ի համար»,-ասաց նախարարը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ուժեղ, հայրենասեր, պետականամետ, թուրքին հաղթած, մեծ հոգու տեր, չմանրացող և անսահման ներողամիտ Գեներալն այսօր ինձ ասում է.Փաստաբան

Ով ինչ ուզում է թող խոսի ու գրի՝ ժամանակը բոլորիս կդատի։ Ճակատագրի բերումով արդեն մոտ …