Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կատարում են իրենց պարտականությունները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակներում: Սա հաստատել է Պետդեպարտամենտը՝ հրապարակելով երկու երկրների կողմից իրենց միջուկային զինանոցի կրճատման մասին վկայագիրը` 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրի համաձայն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:Պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին: Պայմանագրում ամրագրված է, որ 2018 թվականի փետրվարին յուրաքանչյուր կողմի զինանոցը պետք է սահմանափակվի 1550 միջուկային մարտական գլխիկով, ինչպես նաեւ՝ 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, անվտանգության տեխնիկայով, սուզանավերի բալիստիկ հրթիռներով: Պայմանագիրը պարտավորեցնում է տարին երկու անգամ տեղեկատվության փոխանակում իրականացնել մարտական գլխիկների եւ կրիչների քանակի մասին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Շնորհավոր Ապրիլի 7-ի` Մայրության, գեղեցկության և ավետման տոնը

Մեր օրերում երբեմն խաթարված ենք տեսնում մարդկանց հավատը, բայց մոր սրբազան կերպարը միշտ էլ ուղեկցում …