Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Վրաստանի կառավարությունը երկու փոխվարչապետ կունենա

Վրաստանի կառավարությունը երկու փոխվարչապետ կունենա

Վրաստանի բարեփոխված կառավարությունում երկու փոխվարչապետ կլինի՝ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ ենթակառուցվածքների ու տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին, նշված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Համապատասխան հրամանը ստորագրել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի խորհրդարանն ացյալ շաբաթ վստահություն է հայտնել Բախտաձեի ղեկավարությամբ բարեփոխված եւ կրճատված կառավարությանը: Հիմա Վրաստանի կառավարությունում 13 նախարարի փոխարեն կա միայն 10 նախարար եւ մեկ պետնախարար:

Բախտաձեի բարեփոխված կառավարության առաջնային ուղղություններն են լինելու կրթական համակարգի արմատական բարեփոխումը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը եւ բնակչության ֆինանսական վիճակի բարելավումը, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հերթը հասավ YouTube-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հանդես …