Սկիզբ / Պատահարներ / Ակունք գյուղի տներից մեկի բակում մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել

Ակունք գյուղի տներից մեկի բակում մոտ 1.1 մ երկարությամբ գյուրզա է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները տան բակում հայտնաբերել են գյուրզա (մոտ 1.1 մ) տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Source: X

Մասին News.am