Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Քաղաքականություն / «Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել. Պաշտպան

«Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել. Պաշտպան

«Սասնա ծռեր» խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որեւէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով դատարանի դահլիճում այսօր՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հայտարարությանը:

Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու է Պավլիկ Մանուկյանն այսօր նման հայտարարություն արել, Վարոսյանը կարճ պատասխանեց. «Բացարձակ անհասկանալի է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ ոստիկանության ՊՊԾ գնդում պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացելու խնդիր, մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության եւ արդարության: Խնդրում եմ վերականգնեք արդարությունը, եւ ես ձեզ կդիմեմ պարոն դատավոր բառով, որը դուք կվաստակեք»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը:

Լրագրողների հետ զրույցում Էդվարդ Ավետիսյանն ու Մխիթար Ավետիսյանն ասել են, որ Պավլիկ Մանուկյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում: Վարուժան Ավետիսյանը էլ դատարանի դահլիճում հայտարարել է, որ Պավլիկ Մանուկյանի արած հայտարարությունը ոչ թե «Սասնա ծռերի» հայտարարությունն է, այլ միայն Պավլիկ Մանուկյանինը:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Նախարար Գրիգորյանն այցելել է Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով