Չորեքշաբթի , Ապրիլի 24 2019
Սկիզբ / Տնտեսություն / Մենք չենք կարող իրականացնել ԱՄՆ ՄԶԳ որեւէ ծրագիր առանց տվյալ երկրի օժանդակության. Դեբորա Գրիսլեր

Մենք չենք կարող իրականացնել ԱՄՆ ՄԶԳ որեւէ ծրագիր առանց տվյալ երկրի օժանդակության. Դեբորա Գրիսլեր

Նախեւառաջ մենք փնտրում ենք այնպիսի գործընկերներ, կառավարություններ, որոնք պատրաստ են եւ ցանկանում են մեզ հետ համագործակցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրիսլերը:

«Մենք չենք կարող իրականացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության որեւէ ծրագիր առանց տվյալ համայնքի եւ կառավարության օժանդակության»,-ասաց նա:

Գրիսլերը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրերի համար միշտ ընտրում է իրականացնող տեղական կազմակերպություններ, ընկերությունն ընտրվում է տենդերի միջոցով, տեխնիկական չափանիշներին համապատասխան. «Այսպես՝ «Մաքուր ջուր» ջրային ռեսուրսների մասնակցային ծրագիրն իրագործվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջոցով»:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ի եւ «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Այս նոր համատեղ ծրագիրը նպատակադրվում է բարձրացնել հանրային իրազեկությունը Արարատյան դաշտի ջրերի խնայողական օգտագործման կարեւորության եւ կայուն կառավարման վերաբերյալ:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արթուր Խաչատրյանն ասօր ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության …