Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / Պատահարներ / ՀՀ պատանի փրկարարների թիմը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու միջազգային հավաքի

ՀՀ պատանի փրկարարների թիմը մեկնել է Բելառուս՝ մասնակցելու միջազգային հավաքի

ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարների հավաքական թիմը մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ միջազգային հավաքին:

Հուլիսի 11-20-ը Բելառուսի Գոմելի մարզում անցկացվող հավաքին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի եւ Ուկրաինայի պատանեկան թիմերը:

Բացման արարողությանը ներկա է եղել Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն եւ կազմակերպվել է հանդիսավոր համերգ:

Հավաքի նպատակներն են երիտասարդական հրշեջ-փրկարարական կազմակերպությունների միջեւ միջազգային համագործակցության զարգացումը, կենսագործունեության անվտանգության մշակույթի ուսուցումը, հրշեջ-փրկարարական սպորտաձեւերի հանրայնացումը:

Տարբեր երկրներ ներկայացնող թիմերում ընդգրկված են 11-17 տարեկան 10 աղջիկ եւ տղա: Նրանք մրցելու են «Այցեքարտ», «Հրշեջ փոխանցումավազք», «Պատի թերթ», «Առաջին բժշկական օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա. Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի», «Տուրիստական անցուղի» մարզաձեւերում: Հավաքի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվեն նաեւ դաշտային ուսումնավարժություններ, կենսագործունեության անվտանգության վարպետության դասեր, թեմատիկ սեմինարներ եւ կլոր սեղաններ:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն, որին մասնակցում են Երեւանի պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը եւ ՀՀ մարզերի հավաքական թիմերը: Հանրապետական մարզական առաջնության ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած թիմերի հետ անցկացվում են նախապատրաստական մարզումներ՝ պատանի հրշեջ-փրկարարների միջազգային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու համար:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հայ ծանրորդները պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունում 24 մեդալ են նվաճել

Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: …