Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Պատահարներ / Երեւան-Մեղրի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. Ժամանել են փրկարարներ

Երեւան-Մեղրի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. Ժամանել են փրկարարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 08:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի միջոցով քարը (մոտ 2 խմ) հեռացվել է երթեւեկելի հատվածից:

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Այն բաժանորդները, որոնք ունեցել են էլեկտրաէներգիայի սահմանված ժամկետից երկար անջատումներ, կստանան ֆինանսական փոխհատուցում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ քիչ առաջ …