Չորեքշաբթի , Հունվարի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / Գերմանիան Վրաստանին կճանաչի անվտանգ երկիր

Գերմանիան Վրաստանին կճանաչի անվտանգ երկիր

Վրաստանը, Թունիսը, Մարոկոն եւ Ալժիրը մոտ ժամանակներս Գերմանիայի կողմից կարող են ճանաչվել անվտանգ երկրներ, ինչը կարագացնի այդ երկրների քաղաքացիներից ապաստանի տրամադրման միջնորդությունների մշակման գործընթացը։ Հուլիսի 19-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է համապատասխան օրինագիծը, որը պատրաստվել էր ՆԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերի կողմից, հայտնում է DW-ն։

Փաստաթուղթը այժմ կանցնի Բունդեսթագի քննարկման։ Կառավարությունը հույս ունի, որ նոր նորմը կօգնի արագացնել ապաստան ստանալ ցանկացող միգրանտների կողմից ներկայացված փաստաթղթերի մշակման գործընթացը եւ կկրճատի այդ երկրներից միգրացիոն հոսքերը։

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Դո՛ւ Ձինուլիկ, պատմության մեջ կմնաս, որպես Պ… սայթերի թիթեռնիկ

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հետ կապված՝ որոշ «թավշյա» չինովնիկներ, «ճիճինի գալով» ու ակնհայտորեն գերազանցելով իրենց …