Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Հուլիսի 19, 2018 - Օրվա արխիվ

Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդը կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սամանել Ռուսաստանի դեմ: Մակքոնելը հայտարարության մեջ նշում է, որ ինքը հանձնարարել է  Սենատի բանկային հարցերով եւ արտաքին հարաբերությունների կոմիտեներին լսումներ անցացնել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների օգնությամբ դիմակայելու թեմայով եւ առաջարկել Սենատին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որով կկարողանան արձագանքել կամ զսպել …

Կարդալ »

Ղրղզստանում ՀՀ քաղաքացին, որը փորձել է ինքնասպան լինել դատարանում, 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ղրղզստանում Հայաստանի քաղաքացի Լենիկ Ստեփանյանը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմով գաղութում: Նա մեղադրվում է դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Մեղադրյալի հարազատներից Անտոնինա Կվաստիանին  վճիռը անօրինական եւ չհիմնավորված է համարում՝ հայտարարելով, որ կբողոքարկեն այն։ Հուլիսի սկզբին Ստեփանյանը փորձել է ինքնասպան լինել դատարանի դահլիճում։ Նա պնդում է, որ անմեղ …

Կարդալ »

Սենսացիոն բացահայտում․հակակաթողիկոսական շարժումը ֆինանսավորվել է «Կյանքի խոսք» աղանդի կողմից 1in

«1in.am »-ը գրում է. Օրեր առաջ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «հպարտորեն» հայտարարեց, որ «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է, ինչին հաջորդեցին հանրային դժգոհություննեչը։ Բարձրացված աղմուկի հետևանքով Աճեմյանը հրաժարական տվեց։ Շատ հնարավոր է՝ նրան հուշել են հրաժարական տալ, որովհետև Աճեմյանի հետագա պաշտոնավարումը հղի էր իրական սկանդալի վտանգով, որը կհարվածեր արդեն …

Կարդալ »

ԵՄ-ն կոչ է արել անդամ երկրներին ուժեղացնել պատրաստությունները Brexit-ի շուրջ բանակցությունների տապալման դեպքում

Եվրամիությունը կոչ է արել անդամ երկրներին եւ ձեռնարկություններին ուժեղացնել պատրաստությունները Brexit-ի շուրջ բանակցությունների տապալման դեպքում։ Եվրամիության երկրները եւ ընկերությունները պետք է պատրաստ լինեն 2019 թվականի մարտի վերջին Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու ցանկացած սցենարի, ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, փոխանցում է DW-ն։ Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն զօրուգիշեր աշխատում է, որ Լոնդոնի …

Կարդալ »

Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի առաջարկը` մի քանի սկանդալային դեպքերի փոխադարձ հարցաքննությունների վերաբերյալ: «Այդ առաջարկը նախագահ Պուտինը անկեղծորեն է արել, սակայն նախագահ Թրամփը չի ընդունել այն»,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Պուտինը թույլ կտա 12 ռուսաստանցիներին մեկնել …

Կարդալ »

Եվրամիությունը մտահոգված է Իսրայել պետության հրեական բնույթի մասին նոր օրենքով

Եվրամիությունը մտահոգված է Իսրայել պետության հրեական բնույթի մասին նոր օրենքով, որը ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից, հայտնում է Reuters-ը։ «Մենք մտահոգված ենք, եւ այդ համատեքստում մենք կշարունակենք փոխգործակցել իսրայելական իշխանությունների հետ»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության …

Կարդալ »

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի բազմազգ Noble Partner 2018 զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք բազմազգ Noble Partner 2018 («Արժանի գործընկեր 2018») զորավարժություններին: Զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ավելի քան 3 հազար զինծառայողներ, պաշտոնապես կբացվի օգոստոսի 1-ին Վազիանի ռազմական օդակայանի տարածքում (Թբիլիսի արվարձան) եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 15-ը։ «Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով երկրի Պնախարարությանը, նշում է, որ զորավարժություններին կմասնակցեն …

Կարդալ »

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ որոշումը Վերաքննիչը կհրապարակի վաղը. Փաստաբանը փակագծերը չի բացում

Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը հրաժարվում է գործի վերաբերյալ մեկնաբանություն տալ: NEWS.am-ի հետ զրույցում Մհեր Հակոբյանը հայտնեց միայն, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 19-ին, նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի կողմից քննվել է Վաչագան Ղազարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը: «Դատարանը …

Կարդալ »

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է ձերբակալվել

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործի քննության շրջանակներում ձերբակալվել է նախկին ոստիկան։ Դատախազությունում հարցաքննության ժամանակ նա հերքել է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ, փոխանցում է Anadolu-ն։ Հիշեցնենք, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի է ունեցել 2016 …

Կարդալ »

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը․ Մարգվելաշվիլի

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը եւ նպաստում է կայունությանը, այդ թվում նաեւ Ռուսաստանի հարավային սահմաններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարությունը Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդաակցելու հնարավոր հետեւանքների մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։ «Վրաստանը նախկինի պես ձգտում է …

Կարդալ »