Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Պատահարներ / Գանայում պաստորը հայտնել է, որ կատարել է ավելի քան 600 ծիսական սպանություններ

Գանայում պաստորը հայտնել է, որ կատարել է ավելի քան 600 ծիսական սպանություններ

Գանայում պաստորը հայտարարել է, որ իրականացրել է ավելի քան 600 ծիսական սպանություններ: Նա հայտնել է, որ 17 տարեկանից «ապրում է Սատանայի հետ», հայտնում է Daily Mail-ը:

Նրա խոսքով՝ զոհերի մեծ մասը երեխաներ էին, որոնց իրեն են փոխանցել բժիշկները եւ բուժքույրերը, որոնք եղել են Սատանայի հետեւորդները: Տեղական հեռուստաալիքի հետ հարցազրույցում տղամարդը, որի դեմքը դիմակավորված էր, խոստովանել է 675 մարդու սպանությունը: Նա պնդում է, որ ծնվել է «մութ հոգիների հետ» եւ հասցրել է շփվել ավելի քան 650 դեւերի հետ: Տղամարդը հայտարարել է, որ զոհաբերություններն անհրաժեշտություն էին՝ իր իշխանությունը պահպանելու համար, սակայն այնուհետեւ «Սատանայի թագավորությունը» լքել է: Նա հավաստիացրել է, որ երկրում մեծ թվով կեղծ պաստորներ կան, որոնք հետեւորդներին գրավում են մութ հոգիների միջոցով:

Սակայն նշվում է, որ տեղական ոստիկանությունը ծիսական սպանությունների վերաբերյալ հաղորդումներ չի ստացել:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Առաջին տպավորությունն, որն ինձ մի քիչ զարմացրեց, դա Աննա Հակոբյանի ջինսե տաբատն էր և սպիտակ վերնաշապիկը. Հայկուշ Նազինյան

ԻՆՉՊԻՍԻՆՆ ԷՐ ՍՏԱՑԱԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՍ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ Շատ էի ցանկանում տպավորություններս ու խոհերս կիսել …