Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել սեպտեմբերին. ԱՄՆ կոնգրեսականներ

Ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել սեպտեմբերին. ԱՄՆ կոնգրեսականներ

Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

Նանք նշել են, որ դրա համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է:

Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել մասնավորապես, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Վալադաոն եւ Դեյվիդ Թրոթը:

Պետքարտուղարությունում հանդիպում է տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ի մի շարք սենատորների եւ կոնգրեսականների, ինչպես նաեւ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Պուտինի հետ Թրամփի հանդիպումը հետաձգվում է հաջորդ տարի

Ամերիկյան ընտրություններում Կրեմլի ենթադրյալ միջամտության հետաքննության պատճառով Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը հետաձգվում է հաջորդ …