Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Սպորտ / Կառավարության օժանդակությունը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին

Կառավարության օժանդակությունը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին

Կառավարությունը յուրաքանչյուր մարզպետարանի կտրամադրի 1 200 000 դրամ՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակով։ Ընդհանուր առմամբ կառավարության կողմից այս մրցույթին 12 միլիոն դրամ կհատկացվի։

Կառավարությունը յուրաքանչյուր մարզպետարանի կտրամադրի 1 200 000 դրամ՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակով։ Ընդհանուր առմամբ կառավարության կողմից այս մրցույթին 12 միլիոն դրամ կհատկացվի։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած որոշման նախագծում ասվում է, որ յուրաքանչյուր տարի անցկացվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

Եզրափակիչ մրցույթի երրորդ փուլի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 12 միլիոն հատկացնել մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով, որն էլ կառավարությունը այսօր տրամադրեց։

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Վարչապետը արձանագրեց՝ 2019թ. բյուջեով հնարավոր չէ թոշակ ու աշխատավարձ բարձրացնել. Մինչդեռ նման խոստումներ արդեն տրվել են

Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետևաբար` պիտի ընդունվեր …