Հինգշաբթի , Մայիսի 23 2019
Սկիզբ / Սպորտ / ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկություն ունի դառնալ ՀՖՖ նախագահ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկություն ունի դառնալ ՀՖՖ նախագահ

Վանեցյանի խոսքով՝ կառաջադրվի միայն այն դեպքում, երբ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչները հավաստիացնեն՝ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում՝ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

«Կքննարկենք այդ հարցը, չեմ ասի, որ կհրաժարվեմ, կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք»,-կառավարությունում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն օրերս մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Արթուր Վանեցյանին տեսնում է ՀՖՖ նախագահի պաշտոնում, և եթե վերջինս առաջադրվի, ապա ինքը չի առաջադրվի: Արթուր Վանեցյանի խոսքով՝ հանդիպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

ԱԱԾ տնօրենի վստահեցմամբ՝ ֆուտբոլասեր է, իսկ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիայի հավաքականին:

Հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է տարանջատել ֆուտբոլն ու քաղաքականությունը, Վանեցյանն արձագանքեց՝ քաղաքականությամբ չի զբաղվում:

Դիտարկմանը, որ ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանն ու մի շարք ՀՀԿ-ականներ, Վանեցյանը պատասխանեց.

«Գործկոմի կազմն ամբողջությամբ փոխվելու է»:

Վանեցյանի խոսքով՝ կառաջադրվի միայն այն դեպքում, երբ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչները հավաստիացնեն՝ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ:

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Պետական մարմինների և պետական պաշտոնյաների տարածած ստերի և տված սուտ խոստումների դեմ և՞ս ԱԱԾ-ն պետք է պայքարի. Արփինե Հովհաննիսյան. Արփինե Հովհաննիսյան

Հաղորդման ընթացքում խոսել ենք մի շարք կարևոր թեմաների մասին: Հիմնական թեզերը հետևյալն են` 1. Խոսել …