Սկիզբ / Պատահարներ / Տերյան փողոցի այգում ատրճանակ է հայտնաբերվել. կողքին տոպրակ է եղել

Տերյան փողոցի այգում ատրճանակ է հայտնաբերվել. կողքին տոպրակ է եղել

Հուլիսի 18-ին` ժամը 13.17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով եւ 9 հատ տարբեր տ/չ ինքնաձիգի փամփուշտներ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:  Նախապատրաստվում են նյութեր:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Թալանել են Մանվել Գրիգորյանի տղայի տունը. տարել են թանկարժեք իրեր, բնանկարներ և «Վինչեստեր» տիպի հրացանը Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական …