Սկիզբ / Հասարակություն / 8 հիվանդություն ունի, բայց ծեծելով տարել են. սպանության համար դատապարտվածի հարազատների ակցիան Կառավարության մոտ

8 հիվանդություն ունի, բայց ծեծելով տարել են. սպանության համար դատապարտվածի հարազատների ակցիան Կառավարության մոտ

2009թ.-ին Աշտարակ քաղաքում Հարություն Բեգյանին սպանելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Օսիպյանի հարազատներն այսօր՝ հուլիսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց:

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Օսիպյանի հորաքույրը՝ Նարինե Միրզոյանը, նշեց, որ Օսիպյանը տառապում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով եւ 1 տարի 8 ամիս առաջ դատարանի որոշմամբ հենց այդ հիմքով ազատ է արձակվել, ավելի ուշ, սակայն, դատախազի բողոքը բավարարվել է եւ Օսիպյանը կրկին կալանավորվել է:

«Արթուրն ունի կյանքին վտանգ սպառնող շատ հիվանդություններ, քրեակատարողական հիմնարկում չի կարող մնալ: 5 օր առաջ հիվանդանոցում, երբ գնացել էր դեղերը ստանալու, ծեծելով տարել են, մոր աչքի առաջ կալանավորել են: 3 օր առաջ քրեակատարողականի դիմաց ցույց ենք արել եւ Արթուրին տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, մեզ նրա ազատությունն է պետք, որովհետեւ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի»,- ասաց Նարինե Միրզոյանը:

Արթուր Օսիպյանը կալանքի տակ է գտնվում 2009թ.-ի հոկտեմբերից: 2011թ.-ին առաջին ատյանի որոշմամբ նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) եւ դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Նարինե Միրզոյանը հայտնեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով ազատ է արձակվել 2016թ.-ի նոյեմբերին. «Դատախազը, սակայն, որոշել է, որ ինքը բժիշկ է ու կարող է ասել, որ Արթուր Օսիպյանը հիվանդ չի ու կարող է մնալ կալանքի տակ: 8 հիվանդություն ունի Արթուրը: Ամեն րոպեն թանկ է, Արթուրին բուժում է պետք»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Չի կարող ապրիլյան հեղաշրջումը Արցախյան հաղթանակից ավելի կարևորող Սասուն Միքայելյանը ղեկավարել այդ կառույցը

Կոստանտին Տեր-Նակալյանը ՖԲ իր էջում գրում է. Եթե ԵԿՄ համագումարում ԵԿՄ նախագահ ընտրվի Սասուն Միքայելյանը, …