Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Ավտոաշխարհ / Nissan-ը Leaf-ը վերածել է սպորտային էլեկտրոքարի

Nissan-ը Leaf-ը վերածել է սպորտային էլեկտրոքարի

Nissan ընկերությունը ներկայացրել է Leaf էլեկտրոքարի սպորտային տարբերակը՝ Nismo-ն։ Սովորական մեքենայից այն տարբերվում է «գազի» ոտնակի ավելի արագ արձագանքման հատուկ կարգավորումներով, կախոցով, անվադողերով, ինչպես նաեւ ինտերյերի եւ էքստերյերի դեկորներով, փոխանցում է Motor-ը»

Leaf Nismo-ի վաճառքը Ճապոնիայում կմեկնարկի այս ամսվա ավարտին։

Հատուկ Leaf Nismo-ի համար Nissan-ի սպարտային ստորաբաժանման մասնագետները վերաձեւափոխել են ղեկի էլեկտրոուժեղացուցիչը եւ Intelligent Trace Control դինամիկ կայունացման համակարգը։ Բացի այդ, էլեկտրոքարը կունենա մշակված կախոց եւ նոր՝ 18 դյույմ անվային սկավառակներ, որոնք նվազեցնում են օդի դիմադրությունը։

Nissan Leaf-ը հագեցած կլինի էլեկտրաշարժիչով, որը 150 ձիաուժ հզորություն կունենա։ Առավելագույն արագությունը սահմանափակված է ժամում 144 կիլոմետրով։

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ Նիկոլին բերել են իշխանության…չարաչար սխալվում են կամ էլ երազախաբ են եղել.Լևոն Բաղդասարյան

Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ Նիկոլին բերել են իշխանության…չարաչար սխալվում են կամ էլ երազախաբ …