Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Հասարակություն / Եթե նոր մոտեցումներ չցուցաբերվեն,ապա այս մարզաձևը Հայաստանում շուտով կարող է նույնիսկ ոչնչանալ

Եթե նոր մոտեցումներ չցուցաբերվեն,ապա այս մարզաձևը Հայաստանում շուտով կարող է նույնիսկ ոչնչանալ

Հուլիսի 18-ին Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը հայտարարություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնել հայազագի մեծանուն ֆուտբոլիս Յուրի Ջորկաեֆին՝ հայտարարելով. « ՀՖՖ նախագահի հաջորդիվ կայանալիք ընտրություններում հնարավորինս սատարելու ենք Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը:Վստահելով ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնը Ջորկաեֆին , համոզված ենք , որ կունենանք նոր ներդրումներ հայկական Ֆուտբոլում , բարձրակարգ մարզիչներ ազգային ու մանկապատենեկան հավաքականների համար և այլն : Մեր շարժման ղեկավար կազմը հանդիպումներ է ունեցել Ջորկաեֆի հետ , ներկայացրել հայկական ֆուտբոլում առկա վիճակն ու մեր դիրքորոշումը , զորակցությունն է հայտնել նրան առաջադրվելու դեպքում սատարելու հարցում» :

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ, ում շատերն արդեն համարում են ՀՖՖ հաջորդ նախագահ, հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե Յուրի Ջորկաեֆը համաձայնի ստանձնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը , ապա ինքը կզիջի :
Հայաստանում տ եղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի նոր իշխանությունների համար մեկ խնդիրներից մեկն է դարձել համայն հայության ներուժի մեկտեղումը Հայաստանի շենացման գործին:
Չկա մարդկային գործունեության մի որևիցե ոլորտ, ուր չլինեն տաղանդավոր հայեր՝ իրենց նպաստը բերած այս կամ այն բնագավառին,և այս իմաստով Ջորկաեֆի անվան շուրջ առաջացած ոգևորոթյունն իսկապես պետք է արդարացի համարել:
Կյանքն ապացուցեց, որ ժամանակն աշխատել է բացառապես ի վնաս հայկական ֆուտբոլի: Եթե հապճեպ քայլեր չձեռնակրվեն, եթե նոր մոտեցումներ չցուցաբերվեն, ապա այս մարզաձևը Հայաստանում շուտով կարող է նույնիսկ ոչնչանալ:
Կարո՞ղ է, արդյոք, Ջորկաեֆին Հայաստան բերելը նշանավորել Հայաստան-Սփյուռք հարաբերոթյունների նոր փուլ, երբ այլևս պետությունն է իր կողմից ջանքեր գործադրում տաղանդավոր սփյուռքահայերի ուշադրությունն իր կողմը գրավելու, նրանց երկրի շենացման գործին մասնակից դարձնելու համար:
Փաստորեն՝ Աճեմողլուից հետո այժմ հերթը Ջորկաեֆիին է հասել, ինչն, ըստ էության, ոչ թե պատահականություն է, այլ մի մեծ ու խոստումնալից ծրագրի մաս՝ Հայաստանի հնարավորություններն ընդլայնելու, երկիրը խորքային իմաստով դուրս բերելու շրջափակումից՝ հաղորդակից դարձնելով աշխարհի զարգացմանը:
Մնում է հուսալ, որ Ջորկաեֆն իսկապես կհամաձայնի ստանձնել ՀՖՖ նախագահի պաշոտնը՝ կառույցը զարգացման եվրոպական ուղի դուրս բերելու, Հայաստանում փաստացի մեռած մարզաձևը վերականգնելու:
Հայրենիքն իսկապես զգում է մեծանուն հայի կարիքը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի երկրորդ «հանրային պայմանագիրը», կլինի՞ արդյոք երրորդը

վերջին 30 տարիների ընթացքում ինչպիսի «հանրային պայմանագրեր» են կնքվել Հայաստանում։ Հայկական հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով