Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Քաղաքականություն / «Իրավունք». Պայքար Արթուր Վանեցյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջե՞ւ

«Իրավունք». Պայքար Արթուր Վանեցյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջե՞ւ

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա նաեւ անկեղծացավ, որ ֆուտբոլասեր է եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ չեմպիոն:

«Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասում էր, որ չի նահանջելու եւ չի տալու իր պաշտոնը, իսկ հետո, այնուամենայնիվ, նահանջեց՝ ասելով, թե Վանեցյանի առաջադրման դեպքում ինքը չի առաջադրվի:

Իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ իրականում պայքարը գնում է ոչ թե Ռուբեն Հայրապետյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ, այլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ:

Գաղտնիք չէ, որ Գ. Ծառուկյանը հայաստանյան սպորտում մեծ ներդրում ունի եւ դեմ չի լինի նաեւ ՀՖՖ-ն ղեկավարել, մինչդեռ նրան, ինչպես եւ Ռ. Հայրապետյանին կաշկանդում է առաջադրվել՝ հաշվի առնելով Արթուր Վանեցյանի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Պետական մարմինների և պետական պաշտոնյաների տարածած ստերի և տված սուտ խոստումների դեմ և՞ս ԱԱԾ-ն պետք է պայքարի. Արփինե Հովհաննիսյան. Արփինե Հովհաննիսյան

Հաղորդման ընթացքում խոսել ենք մի շարք կարևոր թեմաների մասին: Հիմնական թեզերը հետևյալն են` 1. Խոսել …