Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Պատահարներ / Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 125-ի

Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի թիվը հասել է 125-ի

Հունիսի 3-ին Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով մարդկանց զոհվելու հաստատված դեպքերի թիվը հասել է մինչեւ 125-ի: Այս մասին հայտնել է Տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայության ներկայացուցիչ Դավիդ դե Լեոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր ժայթքումից հետո 332 անհետ կորածի մասին: Զոհերի թիվը կազմում էր մոտ 120 մարդ:

Noticias24 ալիքի փոխանցմամբ՝ դատական բժիշկները ճանաչել են հրաբխի ժայթքման գոտում հայտնաբերված եւս 4 մարմին: Իշխանությունները մի շարք բնակավայրեր եւ Ֆուեգոյի շրջանում գոտիներ վտանգավոր են հայտարարել:

Source: X

Մասին News.am

Avatar