Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Փորձառու սրիկանե՞ր, թե՞ անփորձ նորեկներ. ՀՀ փոխվարչապետը՝ կադրային քաղաքականության մասին

Փորձառու սրիկանե՞ր, թե՞ անփորձ նորեկներ. ՀՀ փոխվարչապետը՝ կադրային քաղաքականության մասին

Ես շատ առողջ եմ համարում եւ քննադատությունը, եւ հրաժարականները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին պետական որոշ պաշտոնյաների հրաժարականներին:

«Մենք շատ բարձր չափանիշ ենք սահմանել առաջին հերթին հենց մեզ համար, եւ ես, մեր մյուս թիմակիցները, մյուս հեղափոխականները պետք է համապատասխանենք այդ չափանիշներին, իսկ եթե որեւէ մեկն այլ պատկերացումներ ունի կամ կյանքը ցույց է տալիս, որ ինչ-որ առումով չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ապա ես կամ որեւէ մեր ընկեր պետք է պատրաստ լինի հետ կանգնելու եւ դուրս գալու իշխանությունից, ինչը շատ նորմալ պրակտիկա է: Սա այն նշաձողն է, որը մենք ինքներս ենք սահմանել»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է կադրային քաղաքականության հարցում կառավարության սխալներին, Միրզոյանն ասաց. «Սերնդափոխություն, միեւնույն է, պետք է լինի: Չի կարելի անվերջ հղում անել փորձի վրա: Հայաստանում ամիսներ առաջ կատակ կար՝ պահանջվում է նախագահ՝ նախագահի աշխատանքի փորձով: Այսինքն անպայմանորեն սենդրափոխություն պետք է լինի եւ բնականաբար պետք է ընտրություններով իշխանություններ փոխվեն:

Ենթադրենք ամեն ինչ լավ էր եւ պետք է լիներ ընտրություններ: Մի օր քաղաքացիները կորոշեին իրենց ձայնը տալ մի ուժի, որը չի եղել իշխանության եւ գուցե նաեւ փոքր թիմ ունի, ինչպես մենք ենք եկել իշխանության: Եվ բնական է, որ չկա այդ փորձը: Ի՞նչ է սա ենթադրում, անվերջ մնալ փորձառու հների ձեռքի՞ն, նրանց իշխանության տիրապետության տա՞կ: Իհարկե, կան մարդիկ, որ փորձ չունեն, իհարկե կան մարդիկ, որոնք արագ փորձ ձեռք կբերեն եւ իհարկե կլինեն նշանակումներ, որոնք չեն արդարացնի իրենց»:

ՀՀ առաջին փոխվարչապետը խոստովանեց, որ իրենց դեպքում նույնիսկ ընտրությունը փորձառու եւ անփորձ առավել լավերի մեջ չէր. «Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ լինում են շատ փորձառու սրիկաներ, փորձառու կաշառակերներ, կոռուպցիոներներ: Ո՞րն է նախընտրելի՝ անփորձ նորեկը, որ լավ արժեքներ ունի եւ ամեն ինչ անելու է, կաշվից դուրս է գալու, որ այդ արժեքները կյանքի կոչվե՞ն, գուցե մեկի դեպքում հաջողվի, մյուսի դեպքում՝ ոչ, թե՞ մնալ գերի փորձառու սրիկաների կամ կոռուպցիոներների: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»:

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Կալանք՝ ԶԼՄ-ների հետ շփումը սահմանափակելու նպատակով. նոր Հայաստանի նոր բարքերը. Paradox Media

Արդեն 10 ամիս է հանրությունը հետևում է «Մարտի 1»-ի գործի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Եթե …