Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Ճապոնական ընդդիմությունն Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձեւ է ներկայացրել խորհրդարան

Ճապոնական ընդդիմությունն Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձեւ է ներկայացրել խորհրդարան

Ճապոնիայի վեց ընդդիմադիր կուսակցություններն ուրբաթ օրը ստորին պալատ են ներկայացրել վարչապետ Սինձո Աբեի խորհրդարանին անվստահություն հայտնելու մասին բանաձեւ: Բանաձեւի քվեարկությունը նախատեսված է օրվա ընթանքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:«Աբեի վարչակազմը արժանի չէ վստահության, քանի որ նույնիսկ չի փորձում բացահայտել «Մորիտոմո գակուեն»-ի եւ «Կակե գագուեն»-ի շուրջ սկանդալների մասին ճշմարտությունը»,- Kyodo գործակալությունը մեջբերում է ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆուկույամա Տեցուրոյի խոսքերը:Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների վերահսկողությունը գտնվում է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ձեռքում, որը ղեկավարում է Սինձո Աբեն եւ նրա դաշնակիցները, բանաձեւ դժվար թե ընդունվի:Վերջին երկու տարվա ընթացքում Աբեի կառավարության շուրջ մի քանի սկանդալ էր տեղի ունեցել, որոնցից կարեւորները կապ ունեն ֆինանսների նախարարության հետ, որն ավելի վաղ խոստովանել էր Ակիե Աբեի կնոջ հետ կապված «Մորիտոմո գակուեն» կազմակերպության պետական հողատարածքը զգալի իջեցված գնով վաճառքի մասին փաստաթղթերի կեղծման մեջ: Երկրորդը կապված է «Կակե գակուեն» կազմակերպության կողմից նոր անասնաբուժական ուսումնարանի ստեղծման հետ, որին օգնելու համար կասկածել են հենց վարչապետին: 

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Դատավոր Դավիթ Հարությունյանի «թեթև ձեռքով» կալանավայրից ազատված Վանոյի Արտակը՝ Արտակ Գալստյանը շարունակում է իր զրպարտությունները մարդկանց գլխին, այս անգամ դատավորների.Aravot

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, թե ով կամ ինչպես իմացավ, որ …