Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Մենք դուխով ենք, ու մեղավոր չենք, որ բացահայտումների 99 տոկոսը վերաբերվում են կոնկրետ քաղաքական ուժի. Արարատ Միրզոյան

Մենք դուխով ենք, ու մեղավոր չենք, որ բացահայտումների 99 տոկոսը վերաբերվում են կոնկրետ քաղաքական ուժի. Արարատ Միրզոյան

Որեւէ կերպ դրված չէ նպատակ՝ անել քաղաքական հետապնդումներ եւ օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նպատակներով. մենք մեղավոր չենք, որ բացահայտումների երեւի 99 տոկոսը վերաբերվում են կոնկրետ քաղաքական ուժի: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին  տված հարցազրույցում նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Այդ ուժն է եղել իշխանություն, նա է օգտագործել բոլոր լծակները սեփական գրպանի, սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Ի վերջո, դրա համար եղավ հեղափոխությունը: Այստեղ միտում չկա, ուղղակի վիճակագրությունը, փաստն այդպիսին է: Մենք ինչպես ասել ենք, որ քաղաքական վենդետա չի լինելու, այդպես էլ շարունակում ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարում չափազանց մեծ տեղ է հատկացվում ուժային կառույցներին, առաջին փոխվարչապետն ասաց. «Ցավոք, տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ բանը բանից այնքան է անցել, այսինքն հանցագործություններն արված են, կան անհերքելի ապացույցներ եւ բնականաբար պետք է դրանցով զբաղվի իրավապահ համակարգը:

Այլ բան, որ մենք հիմա աշխատում ենք մակել ու ներդնել կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա կոռուպցիան ի հայտ գա սկզբնական փուլում, ու բանը չի հասնի իրավապահներին»:

Հարցին, թե դուրս գալով նախկին իշխանությունների օրոք լուրջ դիրք ու ռեսուրս ունեցողների դեմ, իշխանության ներկայացուցիչները չե՞ն վախենում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե պետք է վախենայինք, պետք է ընկրկեինք, ապա մենք չէինք սկսի մարտի 31-ին քայլարշավը Գյումրիից: Գիտեք հավանաբար, որ մենք ամեն ինչ դրել ենք սեղանին եւ պատրաստ ենք եղել, գիտակցել ենք, որ ձախողման դեպքում առնվազն ազատությունից ենք զրկվելու չգիտես քանի տարով: Դա մեզ հետ չի պահել, մենք չենք ընկրկել: Դա էր նաեւ կարծում եմ, որ մարդիկ տեսան ու աջակցեցին շարժմանը: Այսուհետ եւս չենք պատրաստվում ընկրկել: Մենք մեր սկսած գործը ավարտին հասցնելու ենք: Որեւէ ուժ չի կարող փորձել կանգնել ժողովրդի եւ ՀՀ քաղաքացիների ցանկության դեմ՝ ինչ ռեսուրս էլ ունենա այդ ուժը: Կարող եմ ավելի պատկերավոր ու կարճ ասել՝ մենք դուխով ենք»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

ՀՀԿ անդամատոմս ունենալը դառնում է ԱՄՆ-ում հաստատվելու եւ կարգավիճակ ստանալու ամենահուսալի ճանապարհը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում վերջին ամիսներին հաճախակի են դարձել ՀՀԿ անդամատոմսով քաղաքական ապաստան ստանալու …