Հինգշաբթի , Հունիսի 20 2019
Սկիզբ / Հասարակություն / Եթե Արթուր Մովսիսյանի հարցը չլուծվի, պատրաստ ենք ավելի խիստ միջոցների. Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիան ավարտվեց

Եթե Արթուր Մովսիսյանի հարցը չլուծվի, պատրաստ ենք ավելի խիստ միջոցների. Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիան ավարտվեց

Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանի ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ անցկացվող ակցիան այսօր՝ հուլիսի 20-ին ավարտվեց: Ակցիայի մասնակիցները խնդիրը չլուծվելու դեպքում խոստացան կրկին վերադառնալ եւ ակցիա անցկացնել:

«Մենք գնալու ենք շատ խիստ միջոցների, որպեսզի պաշտպանենք Արթուր Մովսիսյանին: Հարգելի´ քաղաքացիներ, մենք այսօր չէինք պլանավորել փակել դատարանի մուտքը, մեզ դա դատարանը ստիպեց: Մենք մի շարք դեպքերում տեսել ենք, երբ որ նման վիճահարույց խնդիրների լուծման ժամանակ դատարանի ներկայացուցիչենրը մոտենում են քաղաքացիներին եւ տալիս են քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանը: Սակայն այսօր՝ Արթուր Մովսիսյանի պարագայում որեւէիցե մեկը չիջավ եւ չհանդիպեց մեզ հետ: Որեւիցե մեկը ուշադրություն չդարձրեց այն հարցին, որ մարդը բացարձակ անրադարացիորեն գտնվում է  անազատության մեջ եւ հացադուլում: Մենք դատարանին ցույց տվեցինք, հայտնեցինք, որ Արթուր Մովսիսյանի հարցը չլուծվի, պատրաստ ենք ավելի խիստ միջոցների եւ ուղղակի դատավորները չեն կարողանա մտնել շենք: Մենք այսօր ավարտում ենք պիկետը եւ շատ կարճ ժամանակում կրկին այստեղ կհավաքվենք»,- հայտարարեց ակցիայի մասնակից Գեւորգ Սաֆարյանը:

Նշենք, որ Արթուր Մովսիսյանն ունի առողջական խնդիրներ եւ վիրահատության կարիք ունի:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ձերբակալվել է Մոսկվայում և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ այս գործով մյուս դատապարտյալներն ազատության մեջ են, իսկ գործի անջատված մասով անցնող 3 տարվա ազատազրկաման դատապարտված Արթուր Մովսիսյանը՝ ոչ։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, …