Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չեն լինելու. Փաշինյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չեն լինելու. Փաշինյան

Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր չեն լինելու։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ ՌԴ–ն որպես սադրանք է ընկալել վարչապետի այցը Բրյուսել ՆԱՏՈ–ի գագաթնաժողովին։

«Ես որեւէ ֆորմատի մասնակցություն  չեմ ունեցել, որն աննախադեպ լինի մեր արտաքին քաղաքականության համար։ Սերժ Սարգսյանը առնվազն երկու անգամ մասնակցել է ՆԱՏՈ–ի գագաթնաժողովին, մենք մասնակցել ենք Աֆղանստանում ՆԱՏՈ–ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ գործողություն իրականացնող երկրների համաժողովին։ Հայաստանը մինչեւ «թավշյա» հեղափոխությունը ՆԱՏՈ–ի հետ համատեղ խաղաղախահ գործողություն է իրականացրել Աֆղանստանում եւ Կոսովոյում։ Հայաստանը հայտնում է իր պատրաստակամությունը այդ գործողությունը շարունակել, որովհետեւ ես հայտարարել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու։ Ահա եւ ողջ պատասխանը»,– ասաց  վարչապետը։

Փաշինյանը նաեւ նշեց, որ մինչեւ հեղափոխությունը Հայաստանը ԵՄ–ի հետ ունեցել է հարաբերություններ, ստորագրել է Ընդլայնված եւ համապարփակ համագործակցության համաձայնագիր եւ մինչեւ հեղափոխությունը այդ համաձայնագիրը վավերացրել է խորհրդարանը։ «Մենք ասել ենք, որ միջազգային պարտավորությունները կատարելեւ ենք, եւ դա, ըստ էության, այն միջազգային պարտավորությունն է, որը երկիրը ստանձնել է մինչեւ հեղափոխություն։ Գուցե դա ամեն այցի նկատմամբ եւ լրատվամիջոցների, եւ հայ հանրության եւ միջազգային հանրության կողմից ուշադրություն է գրավում, բայց, ըստ էության, դրանք մեր հայտարարությունների շրջանակներում են, հարյուր տոկոս»,– ասաց նա։

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Սիմոնյանը Մարիխուանայի միջազգային օրը նշելու թեմայով իր դիրքորոշումը հայտնում է որպես ԱԺ փոխնախագա՞հ, թե՞ ՀՀ շարքային քաղաքացի. իրականում, սա շատ կարևոր «մանրուք» է

Ալեն Սիմոնյանը դեմ չէ մարիխուանան խրախուսող ակցիաներին Ապրիլի 20-ին Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել …