Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Պատահարներ / Բրազիլիայում տան վրա զինված հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

Բրազիլիայում տան վրա զինված հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել

Բրազիլիայի հյուսիսում գտնվող Պորտո Ալեգրի քաղաքում տներիղ մեկի վրա զինված հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Terra պորտալը:Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Ականատեսների խոսքով՝ զինված մարդիկ ավտոմեքենայով մոտեցել են տանը, ապա կրակ բացել տանը գտնվող մարդկանց վրա, ինչից հետո շտապել են հեռանալ:Ոստիկանության տվյալներով՝ վեց մարդու դիերը հայտնաբերվել են տան մեջ: Եւս երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է: Մյուս տուժածի վիճակը գնահատվում է որպես ծանր:Իրավապահ մարմինները սկսել են միջադեպի հետաքննությունը: Ոստիկանության տվյալներով՝ հարձակման ենթարկված տունը նախկինում օգտագործվել է որպես թմրամոլների բույն:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հանդիպում պաշտպանության նախարարության վարչական համալիրում

Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով …