Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը՝ Փաշինյանին

Դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը՝ Փաշինյանին

Քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք՝ կոնկրետ ես, չեմ կատարել քայլեր, չնայած դրանք լիարժեք իմ լիազորությունների շրջանակում են, որպեսզի համակարգի կայունությունը խաթարվի: Նույնիսկ քայլեր չձեռնարկելու համար արժանացել ենք քննադատության, որոնք շատերի կարծիքով կարող էին բխել հեղափոխության տրամաբանությունից: Հակառակը, ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգի կայունությունը պահպանվի, որպեսզի նաեւ ոստիկանության համակարգն այս հեղափոխության արդյունքում իրեն զգա հաղթանակած նույնքան, որքան իրենց հաղթանակած են զգում ՀՀ քաղաքացիները եւ ընդհանրապես ողջ հայությունը Հայաստանում եւ սփյուռքում: Մեր գործառույթների իրականացման շրջանակներում մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդամենն ունենա մի խնդիր, որպեսզի իր ամեն հաջորդ օրվա գործողությունը լինի առավել արդյունավետ, առավել օրինական, առավել հիմնված իրավունքի վրա եւ ծառայությունն ամեն օրվա հետ դառնա ավելի ու ավելի նվիրված, ավելի ու ավելի մեծ ծառայություն Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Այս ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նիստին ներկա գտնվելու, արժեքավոր գնահատականների ու դիտողությունների համար եւ վստահեցրել, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ՝ հանցավորության դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ եւ հասարակական կարգի պահպանությունը լիակատար դարձնելու համար: «Ոստիկանությունն իր առջեւ դրված խնդիրը կկատարի պատշաճ, դուխով կանգնած ենք Ձեր կողքին»,- ասել է Վալերի Օսիպյանը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

«Վստահ եմ՝ այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, ապօրինությունների հետ»․ շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ

Նրա խոսքով՝ իրականության փոփոխությունը ՀՀ կառավարության կարևոր առաքելությունն է, բայց դրա համար պետք է փոխել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով