Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են փոխվարչապետեր Տիգրան Ավինյանի եւ Մհեր Գրիգորյանի հետ

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են փոխվարչապետեր Տիգրան Ավինյանի եւ Մհեր Գրիգորյանի հետ

Այցի ընթացքում ՀՀ կառավարության, այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումների…

Հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցի ժամանակ նա ընդգծել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա  հարաբերությունների խորացման կարևորությունն ի նպաստ ՀՀ քաղաքացիների: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:

 Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն  նոր կառավարության ձևավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն է երկիր: Այցելությունը տեղի է ունենում նախորդ շաբաթ Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած հանդիպմանը հաջորդիվ:

«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկից՝ հունիսից 1-ից ի վեր Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի սերտ են դարձել, քան երբևէ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին և կշարունակի ՀՀ կառավարության հետ միասին աշխատել՝ լավագույն կերպով համապատասխանելու ՀՀ քաղաքացիների հույսերին ու ակնկալիքներին: Մեր ունեցած վերջին հարցումների համաձայն երկրի քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները: ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու հիմնական դոնորն է, որի աջակցության ծավալը տարիների ընթացքում ավելանում է. 2018 թվականի դրությամբ զուտ երկկողմ աջակցությունը կազմում է 46 միլիոն եվրո: Արևելյան գործընկերության շրջանակներում «2020 թվականի 20 արդյունքներ»-ի ձեռք բերմանն ուղղված համատեղ աշխատանքը հանդիսանում է մեր համագործակցության մեկ այլ առանցքային թիրախը,  որը շոշափելի օգուտներ կբերի մեր քաղաքացիների համար», -նշեց գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան այցի շրջանակներում:

Այցի ընթացքում ՀՀ կառավարության, այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումների հիմնական թեման այն էր, թե ինչպես առավելապես արդյունավետ դարձնել ԵՄ-Հայաստան համագործակցության ազդեցությունը կոնկրետ գործողությունների միջոցով: Մասնավորապես. 1) խորացնել ներգրավվածությունը՝ բարձր մակարդակի խորհրդատուների միջոցով տրամադրելով ԵՄ փորձագիտական աջակցություն բարեփոխումների ձևակերպմանը և իրականացմանը, 2) ՀԸԳՀ մեխանիզմ, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 մլն. եվրո մասնավոր հատվածի ներդրումների համար, 3) սեպտեմբերին անցկացնել ԵՄ շաբաթ` կազմակերպելով մի շարք միջոցառումներ` Գործընկերության կոմիտեի առևտրի ձևավորման շուրջ:

 Գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովան նաև հանդիպումներ ունեցավ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, ինչպես նաև՝ Հայաստանի մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկեցին, թե ինչպես լավագույն կերպով զարգացնել Հայաստանի տնտեսական ներուժը, այդ թվում՝ մասնավոր հատվածի լիարժեք իրացման և փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու միջոցով:

Այցի ընթացքում օրակարգի կարևոր հարցերից է եղել նաև հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ Մատերնովայի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրվեց ԵՄ-ն Հայաստանի համար. Էլեկտրոնային կառավարման գործողություններ» ծրագրի մեկնարկը: Այն մեկտեղում է Եվրամիության աջակցությամբ գործող բոլոր պետական ծրագրերը, ինչպիսիք են օրինակ e-register.am, e-request.am, մեկ միասնական հարթակում: Առցանց գործող այդ հարթակների միջոցով փոխակերպվել է քաղաքացիների և գործարարների հարաբերությունների եղանակը տեղական և ազգային կառավարման մարմինների հետ՝ նպաստելով ծառայությունների որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան և ՀՀ կառավարության ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել և խորացնել սերտ համագործակցությունը՝  հաշվի առնելով ՀՀ կառավարության ստանձնած բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, որ միտված է կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Տոտալիտարիզմը հաղթեց. պարտվեց Հայաստանը

Դեկտեմբերի 9-ին, ցավոք, անակնկալ չգրանցվեց: Ինչպես և կանխատեսվում էր, ձայների ճնշող մեծամասնությամբ ՔՊ-ին հաջողվեց իրենով …