Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Քաղաքականություն / ՄԱԿ ԱԽ-ն միասնական է Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման որոնման հարցում

ՄԱԿ ԱԽ-ն միասնական է Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման որոնման հարցում

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միասնական է Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, Փհենյանի դեմ տնտեսական պատժամիջոցների լիարժեք կատարումը միջուկային զենքի վերացման բանալին է:

Անվտանգության խորհրդի անդամները միասնական են Հյուսիսային Կորեայի վերջնական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացման անհրաժեշտության հարցում, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս նպատակին հասնելու համար շատ կարեւոր է պատժամիջոցների խիստ կիրառումը»,-նշել է նա։

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Թրամփը Կիմ Չեն Ընին շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականների մասունքները փոխանցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ Կորեական պատերազմի ժամանակ …