Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Թրամփը երեսպաշտ է անվանել նրանց, ովքեր իրեն քննադատում են Պուտինի հանդեպ մեղմ վերաբերմունքի համար

Թրամփը երեսպաշտ է անվանել նրանց, ովքեր իրեն քննադատում են Պուտինի հանդեպ մեղմ վերաբերմունքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեսպաշտության մեջ է մեղադրել այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ մեղմ լինելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter էջում։

«Ինձ կտրուկ քննադատել են ֆեյք լատվամիջոցները այն բանի համար, որ ես չափազանց բարի եմ նախագահ Պուտինի հանդեպ։ Նախկինում դա կոչում էին դիվանագիտություն։ Եթե ես լինեի կոշտ ու ագրեսիվ, ինձ կքննադատեին ավելորդ կոշտության համար։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին նրանք ասում, որ ես չափից կոշտ էի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։ Երեսպաշտնե՛ր»,- գրել է Թրամփը։

Հուլիսի 16-ին Հելսինկիում կայացել են Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցությունները։

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

«Ո՞վ է Ջիվան Աբրահամյանը, մի դասալիք, եթե նա չնստի, նշանակում է՝ Հայաստանում դատական իշխանություն չկա». Գառնիկ Իսագուլյան.168

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում, որոնց …