Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Պատահարներ / Երեւանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենը իր երեք որդիներին ձեւակերպել է դպրոցում եւ յուրացրել 7,6 մլն դրամ

Երեւանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենը իր երեք որդիներին ձեւակերպել է դպրոցում եւ յուրացրել 7,6 մլն դրամ

2018 թվականի փետրվարի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից ՀՀ ՔԿ ԵՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ուղարկվել քաղաքացու կողմից Շենգավիթ վարչական շրջանի դատախազին հասցեագրված դիմումը՝ Երեւան քաղաքի թիվ 46 դպրոցի նախկին տնօրեն Ա. Հ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անօրինականություններ եւ յուրացումներ կատարելու վերաբերյալ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում կատարված ծավալուն քննչական եւ դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւանի թիվ 46 միջնակարգ, այնուհետեւ ավագ դպրոցի նախկին տնօրենը 2010թ. հունվարից մինչեւ 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ձեւականորեն որպես հիշյալ կազմակերպության աշխատողներ՝ ֆիզպատրաստականության ուսուցիչ, գիշերային պահակ, հնոցապան,  ձեւակերպել է իր 3 որդիներին:

Եվ աշխատողների աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում ֆիքսելով, թե իբր նրանք հաճախել են դպրոց եւ կատարել աշխատանքային պարտականությունները՝ ավելի քան 7 տարի որպես ամենամսյա աշխատավարձ նրանց անունով փոխանցված խոշոր չափերի՝ ընդհանուրը 7.651.346 ՀՀ դրամ գումարը կանխիկացրել ու յուրացրել է:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար հուլիսի 21-ին Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա կողմից հատուցվել է պետության պատճառված վնասից 4.200.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու նաեւ մնացած մասը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Սանասարյան Դավիթն ասել է. «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել» .«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս հետախուզում կհայտարարվի՝ ԴԱՀԿ-ի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Միհրան …