Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / «Պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը». ՀՀ նախագահն այցելել է աստղադիտարան (ֆոտո)

«Պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը». ՀՀ նախագահն այցելել է աստղադիտարան (ֆոտո)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը:

 Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:

 Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի զարգացման տեսլականի շուրջ: Նախագահը կարեւորել է առաջնահերթ խնդիրների ձեւակերպումն ու առաջիկա տասնամյակների համար հստակ տեսլականի ձեւավորումը: «Ընդհանուր տեսլական ունենալը կարեւոր է. պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը»,-նշել է նախագահը՝ առաջարկելով որոշել առաջնահերթությունները, ծրագրեր ներկայացնել եւ պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել աստղադիտարանին:

Նախագահը շրջել է նաեւ աստղադիտարանի տարածքում, այցելել Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են, որ այս տարի արդեն շուրջ 6000 այցելու են ընդունել:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

«Տպավորություններս գերազանցեցին սպասելիքներս». Սուրեն Պապիկյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ …