Սկիզբ / Քաղաքականություն / Պոմպեոն Լավրովի հետ քննարկել է Սիրիան, ահաբեկչության դեմ պայքարը եւ գործարար երկխոսության հաստատումը

Պոմպեոն Լավրովի հետ քննարկել է Սիրիան, ահաբեկչության դեմ պայքարը եւ գործարար երկխոսության հաստատումը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ որպես Հելսինկիում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի զարգացում, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել Սիրիայի հարավ-արեւելքում ստեղծված իրավիճակին, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի գաղափարի իրականացմանը եւ երկու երկրների գործարար ներկայացուցիչների միջեւ երկխոսության հաստատմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» -ը, կիրակի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաերթը:«Քննարկված թեմաների թվում էր Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների խախտումը Սիրիայի հարավ-արեւելքում: Նրանք նաեւ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի համակարգման վերաբերյալ գաղափարների իրականացման ուղիները, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների՝ պետության վերահսկողությունից դուրս գտնվող մասնավոր ընկերությունների, միջեւ երկխոսության հաստատման ընդհանուր նպատակը»,- նշվում է փաստաթղթում:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հաստատվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով հաշվետվությունը

Հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի …