Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Տնտեսություն / Թրամփի վարչալազմը սատարում է ղեկավարությունը սատարում է ԴՊՀ-ի անկախությանը. Մնուչին

Թրամփի վարչալազմը սատարում է ղեկավարությունը սատարում է ԴՊՀ-ի անկախությանը. Մնուչին

Բուենոս Այրեսում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թրամփը լիովին սատարում է Դաշնային պահուստային համակարգի անկախությանը (ԴՊՀ)՝ չնայած այս շաբաթվա սկզբին նրա կողմից հնչեցված քննադատությանը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:G20- ի ֆինանսների նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Արգենտինայում ժ գտնվող  Մնուչինն ասել է, որ Թրամփի հայտարարությունների նպատակը տոկոսադրույքները նվազեցնելու համար ԴՊՀ-ի վրա ճնշում գործադրելը չէր: Այս շաբաթվա սկզբին Թրամփը CNBC- ին տված հարցազրույցում ասել էր. «Ինձ դուր չի գալիս, երբ մենք կատարում ենք այս ողջ աշխատանքը, իսկ հետո ես տեսնում եմ, թե ինչպես են տոկոսադրույքներն աճում»:Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը շաբաթ օրը կայացած գագաթնաժողովի բացման ժամանակ իր ելույթում նշել էր, որ միջազգային առեւտրի գծով մաքսատուրքերի ավելացումը զգալի ազդեցություն կունենա գլոբալ տնտեսական աճի վրա:

 

Source: X

Մասին News.am