Սկիզբ / Մամուլի տեսություն / Համակարգից ընդմիշտ վռնդված ոստիկանապետի նախկին խորհրդականը քիթը խոթում է Արարատ Միրզոյանի ընտանեկան հարաբերությունների մեջ.«Ժողովուրդ»

Համակարգից ընդմիշտ վռնդված ոստիկանապետի նախկին խորհրդականը քիթը խոթում է Արարատ Միրզոյանի ընտանեկան հարաբերությունների մեջ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ Միրզոյանի կինն ԱՄՆ է մեկնել հարկատուներիկ հաշվին:
Նա Մալյանին հորդորել է «քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը, մասնավորապես, գրել էր. «Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է՝ իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։ Հաշվի առնելով փոխվարչապետի տիկնոջ հիպերակտիվությունը՝ կարելի է ենթադրել, որ այս ընտանեկան վոյաժը շարունակական բնույթ է կրելու։
Ի դեպ, արժեր պարզել, թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։ Ի վերջո, եթե եկեղեցին անջատվեց պետությունից, ապա հույս կա, որ նույնը կլինի և առաջին փոխվարչապետի տիկնոջ պարագայում»։

Իսկ Միրզոյանը գրել է.
«1. Տեղեկացնեմ, որ կնոջս«զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։
2. Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։
3. Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վլադիմիր Գասպարյանի առանձնատները, մեքենաները և հաշիվները կալանքի տակ են. նրա դեմ դատական գործ է սկսվել.Hetq

«Հետք»- գրում է. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների …