Սկիզբ / Պատահարներ / Պատահար Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում. տուժածներ կան

Պատահար Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում. տուժածներ կան

Պատահար Կոտայքի մարզում. այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժետ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Jeep Wrangler» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1985 թ.) և «Hyundai Elantra» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ա., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Դ. (ծնված 1976 թ.), Կ. (ծնված 2005 թ.), Ե. (ծնված 2008 թ.), Ա. (ծնված 2001 թ.) և Ռ. (ծնված 2016 թ.) Ա.-երը քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Մահվան ելքով պատահար Սարալանջ գյուղում

Շիրակի մարզի Սարալանջ գյուղում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 17:56-ին …