Սկիզբ / Հասարակություն / Աշխարհի միանգամից երեք տարբեր մասերում նոր գրավիչ ատրակցիոններ են ստեղծվել

Աշխարհի միանգամից երեք տարբեր մասերում նոր գրավիչ ատրակցիոններ են ստեղծվել

Հաջորդ շաբաթ ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում, նախատեսում է Warner Bros-ի զվարճանքների զբոսայգու բացումը, Լեհաստանում նոր էքստրեմալ ատրակցիոն է հայտնվել, իսկ Դոմինիկներում՝ զիփլայն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Չորեքշաբթի՝ հուլիսի 25-ին, Աբու Դաբիում նոր թեմատիկ զբոսայգի է բացվում՝ Warner Bros. World-ը: Այն կդառնա աշխարհում ամենախոշոր թեմատիկ զբոսայգիներից մեկը:

 Դոմինիկյան Հանրապետությունում՝ Park Park Xenotes Caribe զբոսայգում, նոր եզակի ատրակցիոն է հայտնվել՝ ջրվեժների, քարանձավների եւ սենոտների վրայով զիփլայնով ճանապարհորդություն:

 

Լեհաստանում, ինչպես հաղորդում է Լեհաստանի տուրիստական կազմակերպությունը, բացվել է «Հիպերիոն» ատրակցիոնը, որը «ամենաբարձրն ու ամենաարագն է Եվրոպայում»:«Կոնստրուկցիայի բարձրութունը 77 մետր է, առաջին անկման ժամանակ երկարությունը՝ 70 մետր, այն ավարտվում է հսկայական թունել մտնելով: Վագոնների արագությունն ավելի մեծ է, քան լեհական ճանապարհների վրա թույլատրելի արագությունը՝ 142 կմ/ժ:»,- հայտնում է տուրիստական կազմակերպության մամուլի ծառայությունը:

 

 

Source: X

Մասին News.am