Հինգշաբթի , Հունիսի 20 2019

Հուլիսի 23, 2018 - Օրվա արխիվ

Այլեւս չեն լինելու դասերի չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ. Արայիկ Հարությունյան (վիդեո)

Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում եւ ավագ դպրոցներում այլեւս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում: Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին եւ այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի …

Կարդալ »

Գեղանիստի գերեզմանատանը մարտական նռնակներ, լուսաձայնային պայթուցիչ եւ փամփուշտներ են հայտնաբերել

Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գերեզմանատանը զինամթերք է հայտնաբերվել: Այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 15:27-ին «911» ծառայությանն Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է զինամթերք. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ …

Կարդալ »

Հաջորդ շաբաթ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում. Սանասարյան

Հաջորդ շաբաթ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23–ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի  ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Դա կապված է տեղեկատվության եւ քաղաքացիներից տարաբնույթ բողոքների հետ»,-հայտարարեց Սանասարյանը։ Նա նաեւ նշեց, որ առաջիկայում Աբովյան քաղաքում էլ են ուսումնասիրություն …

Կարդալ »

Հայտնվել են iPhone-ի վերանորոգման Apple-ի գաղտնի հրահանգները

YouTube-ի օգտատեր Արման Հաջին ներբեռնել է Apple-ի տեսանյութ ընկերության սարքավորումների վերանորոգման հրահանգներով։ Տեսանյութը ստեղծվել է ներքին օգտագործման համար, հայտնում է Motherboard պարբերականը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես հատուկ է գործիքների եւ ապարատների օգնությամբ իրականացվում տեխնիկայի վերանորոգումը։ Այսպես, դրանց շարքում է՝ մարտկոցի, դիսփլեյի, Taptic Engine եւ iPhone X-ի այլ բաղադրիչների փոխարինումը, …

Կարդալ »

ՊՆ-ում ուսումնասիրությունները հետաձգվում են, քանի որ քրգործեր կան հարուցված. Ըստ Սանասարյանի՝ մեկ ամսից կսկսեն

Ես ասել էի, որ ՊՆ-ում ուսումնասիրություն ենք իրականացնելու, հետաձգման միակ պատճառն այն է, որ տարբեր մարմինների կողմից քրեական գործեր կան հարուցված, իսկ եթե որեւէ հարցով կա հարուցված քրեական գործ, ապա որեւէ այլ մարմին չի կարող գործառույթներ իրականացնել։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23–ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook …

Կարդալ »

Մահվան ելքով պատահար Սարալանջ գյուղում

Շիրակի մարզի Սարալանջ գյուղում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 17:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել …

Կարդալ »

«Սանիթեք»-ի ու «Վեոլիա ջուր»-ի հարցերով զբաղվում ենք. վաղվանից դուրս ենք գալու աշխատանքի. Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայությունը զբաղվել է եւ «Վեոլիա ջուր» եւ «Սանիթեք»-ի գործունեությամբ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23–ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի  ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Քաղաքապետարանում մեր նախաձեռնությամբ այսօր քննարկում է եղել, այդ ընկերությունները տեղեկացրել են, որ տեխնիկական խնդիրներ են ունեցել, համալրում են …

Կարդալ »

Թրամփն իրեն ՌԴ-ի հետ կապերի մեջ մեղադրողներին մտադիր է զրկել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նախկին պաշտոնյաներին, որոնք նրան մեղադրում են Ռուսաստանի հետ կապերի մեջ,  զրկել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալուց:  Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Նախագահը մտածում է ոչ միայն Բրենանին գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից զրկելու մասին, այլեւ ուսումնասիրում է …

Կարդալ »

ՀԱՄԱՍ-ը ԵՄ-ի դեմ հայց է ներկայացրել

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը Եվրոպական ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ԵՄ-ի Խորհրդի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Շարժումը պահանջում չեղյալ համարել նախկինում այս կազմակերպության հանդեպ ընդունված սահմանափակող միջոցները որպես ահաբեկչական խմբավորում սխալ բնութագրման պատճառով, վկայում է երկուշաբթի հրապարակված փաստաթուղթը: Հայցվորը կարծում է, որ Խորհուրդը «սխալներ է թույլ տվել …

Կարդալ »

Լիտվայի ԱԳՆ-ն դատախազներին եւ դատավարներին խորհուրդ է տվել չայցելել Ռուսաստան

Վիլնյուսը քննադատել է ՌԴ-ի Քննչական կոմիտեի կողմից Լիտվայի գլխավոր դատախազության եւ դատարանի աշխատակիցների դեմ, որոնք  զբաղվում են 1991-ի դեպքերի մասնակիցների հետապնդումով,  քրեական գործի հարուցման համար, հաղորդում է DW-ն: Լիտվայի ԱԳՆ-ն  գլխավոր դատախազության եւ դատարանի աշխատակիցներին խորհուրդ է տվել հրաժարվել ՌԴ ուղեւորություններից: ՌԴ Քննչական կոմիտեն նրանց դեմ քրեական գործ է հարուցել …

Կարդալ »