Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Փոքրիկ Հայաստանը՝ էկզոտիկ Ուրուգվայում. Լապշինի բլոգ (ֆոտո)

Փոքրիկ Հայաստանը՝ էկզոտիկ Ուրուգվայում. Լապշինի բլոգ (ֆոտո)

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ուրուգվայում եղել է հայկական ամենահին» կուսակցություններից մեկի՝ «Հնչակյան» կուսակցության կենտրոնակայանում: Այս մասին նա գրել է իր՝ «Փոքրիկ Հայաստանը էկզոտիկ Ուրուգվայում» հոդվածում: 

«Ուրուգվայ, ինչ ասոցիացիաներ է ձեզ մոտ առաջացնում այս երկիրը: Մեծ մասի մոտ՝ ոչ մի: Կլինեն մարդիկ, որ չեն հիշի, թե որ մայրցամաքում է գտնվում այս երկիրը: Մինչդեռ Հարավային Ամերիկայի շատ հարուստ երկիր է, որի 95 տոկոս կազմող սպիտակամորթ բնակչությունը իտալացի, իսպանացի եւ գերմանացի գաղթականների ժառանգներն են, ունի ժողովրդավարության 200-ամյա ավանդույթներ: Ի թիվս այլոց, երկրում բնակվում է 20-հազարանոց հայկական սփյուռք, որն առավելապես կազմված է 1915-1920 թվականներին Ցեղասպանության ժամանակ փրկված Օսմանյան կայսրությունից փախստականների թոռներից եւ ծոռներից: ԽՍՀՄ փլուզումից հետո այստեղ են ժամանել արդեն անկախ Հայաստանից մի քանի հարյուր ներգաղթյալներ: Ուրուգվայում հայերը, չնայած փոքրաթիվ լինելուն (հարեւան Արգենտինայում ապրում է 200 հազարից ավելի հայ), զգալի ազդեցություն ունեն երկրի քաղաքական եւ հասարակական կյանքի վրա: Նրանց թվում արտասովոր բարձր է կրթական մակարդակը, իսկ ամենահարուստ ուրուգվայցիների տասնյակի մեջ են մտնում երկու էթնիկ հայեր»,- գրում է բլոգերը:

Գրեթե բոլոր ուրուգվայցի հայերը բնակվում են երկրի մայրաքաղաք Մենտեվիդեոյում, որը Ատլանտյան օվկիանոսի ափին է: Քաղաքի կենտրոնից արեւելք մեծ պերճաշուք շրջանն այդպես էլ կոչվում է՝ Armenia, ըստ էության այնտեղ էլ բնակվում է ուրուգվայցի հայերի մեծ մասը:

«Նրանք Ուրուգվայի մեծ հայրենասերներ են եւ հիշում են, որ այս երկիրը եղել է այն սակավաթիվներից մեկը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին՝ նրանց տանիք եւ բոլոր իրավունքները տալով: Ուրուգվայը նաեւ աշխարհի բոլոր երկրներից առաջինն է ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը եւ 1965 թվականին Թուրքիային դատապարտել Ցեղասպանության հերքման համար, ինչով հարուցել է Թուրքիայի խիստ արձագանքը, որն ի նշան բողոքի Մոնտեվիդեոյում իր դեսպանատունը փակել է: Ի դեպ, հարցն ամենեւին Ուրուգվայի հայամետ դիրքորոշումը չէ: Սկզբունքորեն այս երկիրը արդեն երկար տարիներ կոշտ դիրքորոշում է որդեգրել աշխարհում ցեղասպանության ցանկացած ձեւին եւ մարդու իրավունքների խախտումներին հակազդելու հարցում: Լինի դա Ռուանդան, Պաղեստինը, Կոսովոն կամ Սուդանը: Հենց այս հարցով էլ ես ժամանել էի Ուրուգվայ, որ հանդիպեմ Ուրուգվայի խորհրդարանի սենատորներին, որոնք ժամանակին բողոք են հայտնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ կալանավորման դեմ»,- պատմում է Լապշինը:

Բլոգերը նաեւ իր տպավորություններն է հայտնել «Հնչակյան» կուսակցության մասին. «Նրանք պայքարել են Օսմանյան կայսրության իշխանությունների դեմ, որն արդյունքում հասել է բացահայտ զինված հակամարտության, եւ 1915 թվականին Կոստանդնուպոլսում կուսակցության 15 ակտիվիստների թուրքերը կախաղան են բարձրացրել: ԽՍՀՄ տարիներին չնայած բացի ԽՄԿԿ-ից, բոլոր կուսակցություններն արգելված էին, այս տղաները կարողացել են խորհրդային իշխանության հետ կոնսենսուս պահպանել եւ անգամ երկար ժամանակ աջակցել են Լենինին: Հետագայում ԽՍՀՄ-ում կուսակցության ազդեցությունը վերացել է, եւ նրանք ստիպված էին ամբողջությամբ սփյուռք անցնել: Մինչ օրս «Հնչակների» համեմատաբար մեծաթիվ հետեւորդներ կան Լիբանանում եւ նույնիսկ երկու պատգամավորով ներկայացված են երկրի խորհրդարանում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին նրանք պաշտպանել են Զանգեզուրը: Ներկայումս Հայաստանում կա կուսակցության ընդամենը մոտ 5 հազար անդամ, Լիբանանում մի փոքր ավելին են, Ուրուգվայում, Արգենտինայում եւ Ֆրանսիայում՝ եւս մի քանի հազար: Կոպիտ ասած՝ կուսակցությունը հիմա վերածվել է պատմական ժառանգության, սակայն քաղաքականության մեջ նրա ազդեցությունը նվազագույն է»:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ի՞նչ երեսով է Սասուն Միքյալեյանն իրենով անում ԵԿՄ-ն

Սասուն Միքայելյանն, արձագանքելով լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ մի ժամանակ ասում էր, թե «աչք չունի» Մանվել Գրիգորյանի տեղի վրա, այնինչ հիմա ստացվում է, որ նրա տեղն էփորձում գրավել, հայտարարել է. «Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր»:Ապրիլի երկուսին, մինչ բոլորը վկայակոչում են ապրիլյան հերոսներին ու ծանրութեթև անում ապրիլյան պատերազմի սկզբնապատճառների …