Հինգշաբթի , Հունիսի 27 2019
Սկիզբ / Տնտեսություն / ՊԵԿ-ը Թբիլիսիում մասնակցել է հարկային թափանցիկության բարձրացման վերաբերյալ միջազգային համաժողովին

ՊԵԿ-ը Թբիլիսիում մասնակցել է հարկային թափանցիկության բարձրացման վերաբերյալ միջազգային համաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, հուլիսի 17-18-ին Թբիլիսիում մասնակցել են Վրաստանի ֆինանսների նախարարության, խորհրդարանի, ազգային բանկի եւ եկամուտների ծառայության կողմից` ՏՀԶԿ եւ Հարկման նպատակներով թափանցիկության եւ տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կազմակերպված միջազգային համաժողովին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

Հանդիպման նպատակն էր միավորել եվրոպական եւ միջինասիական երկրների ֆինանսների նախարարությունների, հարկային մարմինների, խորհրդարանների եւ հարկային հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովների, ազգային բանկերի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին:

Մասնակիցները քննարկել են «Հարկվող բազայի խեղաթյուրում եւ շահույթի տեղաշարժ» ծրագրի (BEPS) իրագործման գերակայություններն ու հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի ստանդարտների ներդրման ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաեւ համընդհանուր հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր:

Միքայել Փաշայանն իր ելույթում ներկայացրել է ստանդարտների ներդրման ուղղությամբ ՊԵԿ-ի ձեռնարկած քայլերն ու տեղեկատվության փոխանակման ժամանակ հարկ վճարողների ռիսկայնությունը հաշվի առնելու կարեւորությունը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում …