Երկուշաբթի , Հունվարի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում Պուտինի հետ հանդիպմանը ոչ մի զիջման չի գնացել

Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում Պուտինի հետ հանդիպմանը ոչ մի զիջման չի գնացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ոչ մի զիջում չի արել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ քննարկվել են երկու երկրների համար ապագա օգուտները։

«Երբ դուք լսում եք ֆեյքային նորությունները, որոնցում բացասաբար են անդրադառնում նախագահ Պուտինի հետ մեր հանդիպմանը, այն մասին, որ ես ինչ–որ բանից հրաժարվել եմ, հիշեք՝ ես ոչինչ չեմ զիջել, մենք պարզապես խոսել ենք երկու երկրների ապագա օգուտների մասին։ Մենք նաեւ լավ հարաբերություններ ենք հաստատել, որը հրաշալի է (բոլորի համար), բացի  կոռումպացված լրատվամիջոցներից»,–գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին …