Կիրակի , Հունիսի 16 2019
Սկիզբ / Հասարակություն / Իսպանիայի ափերի մոտ գրեթե 300 հազար միգրանտների են փրկել

Իսպանիայի ափերի մոտ գրեթե 300 հազար միգրանտների են փրկել

Երկուշաբթի առավոտյան Իսպանիայի ափերի մոտ առնվազն 292 միգրանտ է փրկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թագավորության Ծովում փրկության եւ անվտանգության ծառայությանը:

Վերջինիս տեղեկությունների համաձայն իրականացվել են մի քանի գործողություններ: Միգրանտները հայտնաբերվել են Ջիբրալթարի նեղուցում եւ Ալբորան կղզու մոտ:

Միջերկրածովյա երթուղին ԵՄ միգրանտների տեղափոխման հիմնական ուղին է, ըստ մեծության երկրորդ տարանցիկ ճանապարհը անցնում է Բալկաններով:

Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հաղորդել էր, որ 2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը գերազանցել է 50 հազարը, ավելի քան 1.4 հազարը զոհվել կամ անհետ կորել են:

Միեւնույն ժամանակ, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել Իսպանիա մեկնող միգրանտների եւ փախստականների թվի կտրուկ աճին: Տարեսկզբից այս երկիր է ժամանել 18 հազար մարդ, այս տարի Իսպանիան այդ իմաստով  գերազանցել է Իտալիային եւ Հունաստանին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Պարոն Վանեցյան, տեսանյութ պատրաստեք, որտեղի՞ց Սասուն Միքայելյանին այդքան հարստություն. «Հրապարակ»

«ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ վարչության նախագահ և ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով …