Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Լեւոն Մնացականյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Լեւոն Մնացականյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

Այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հարցին՝ արդյոք Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի ԼՂ հակամարտության կարգավորման մեջ, չի՞ ստվերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների դերակատարությունը եւ արդյոք ճի՞շտ էր առանձնացնելը, նախարարը պատասխանեց. «Ճիշտ չէ մեկնաբանել Հայաստանի վարչապետի խոսքերը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետեւյալը. «Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ներիշխանական կյանքում …