Երեքշաբթի , Հուլիսի 16 2019
Սկիզբ / Արցախ / ԼՂՀ ԶՈՒ-ն ունի բելառուսական պոլոնեզներին ու չեխական հաուբիցներին համարժեք զինատեսակներ

ԼՂՀ ԶՈՒ-ն ունի բելառուսական պոլոնեզներին ու չեխական հաուբիցներին համարժեք զինատեսակներ

Մնացականյանի խոսքով՝ նույնատիպ զինատեսակներ ունի նաև ՊԲ ԶՈՒ-ն, որոնք նույնպիսի խոցելու հնարավորություններ ունեն:

Այն զինատեսակներով, որոնցով վերջին շրջանում զինվել է ադրբեջանական ԶՈՒ-ն, նման հնարավորություններով զինվել է նաև ԼՂՀ ԶՈՒ-ն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում ադրբեջանական ԶՈՒ-ն համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և չեխական հաուբիցներով:

Մնացականյանի խոսքով՝ նույնատիպ զինատեսակներ ունի նաև ՊԲ ԶՈՒ-ն, որոնք նույնպիսի խոցելու հնարավորություններ ունեն:

«Ադրբեջանի Հանրապետության վերջին շրջանում ձեռք բերած սպառազինության վերաբերյալ՝ ոչ միայն ունենք նույն հնարավորությունները, այլև ի վիճակի ենք ուղղորդելու այդ կրակը, ճշգրտելու այդ կրակը, նույն հնարավորությունները ունենք մենք»,-ասաց Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Մինգեչաուրի ջէկի հետևանքով Ադրբեջանում կաթվածահար վիճակին, արդյոք կա՞ն նման տարածքներ, որոնք ԼՂՀ ԶՈՒ-ն կարող է խոցել ու կաթվածահար անել երկրում վիճակը, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողություններ սկսելու դեպքում ինչպես ռազմական օբյեկտների, այնպես էլ նման օբյեկտների վնասազերծում, որպեսզի թույլ չտաս, որ ԶՈՒ-ն ապահովվի համապատասխան միջոցերով: Իհարկե այդ օբյեկտը նմաններից մեկն է, մենք վերլուծում ենք իրավիճակը, եթե անհրաժետություն լինի, իհարկե կլինի նման որոշում, բայց այս պահին նման անհրաժետություն չեմ տեսնում, ահրաժեշտության դեպքում մեկ վայրկյան էլ չենք վարանի՝ կհարվածենք»:

Source: X

Մասին Hetq.am

Avatar

Կարդացեք նաև

Ես չէի սպասում, որ Ռազմիկը Հարութի հանդեպ նման բան կանի.Խաչիկ Եղոյան

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Հարութ Փամբուկչյանի մենահամերգի մասին։ Հրավիրված արտիստների շարքում՝ Արմենչիկի, Արման …