Երկուշաբթի , Հուլիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / «Խռովելով չի». Ռուստամյանի արձագանքը Դավիթ Հարությունյանի «Չեք ուզում, հանեք» արտահայտությանը

«Խռովելով չի». Ռուստամյանի արձագանքը Դավիթ Հարությունյանի «Չեք ուզում, հանեք» արտահայտությանը

Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների արդյունքում ՀՀԿ-ի ներկայացրած 6 առաջարկներից 4-ը ընդունվեցին քաղաքական ուժերի համաձայնությամբ, 2-ը՝ վերապահմամբ:

Մասնավորապես, ՀՀԿ-ի առաջարկներից մեկը ենթադրում է, որ քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ ընտրողների մասին տվյալները համադրել առկա տվյալների հետ եւ անհամապատասխանության դեպքում իրականացնել ուսումնասիրման հստակ մեխանիզմ:

Առաջարկի ներդրմանը կողմ էր միայն ՀՀԿ-ն. «Երբ քննարկում էինք, բոլորն ասում էին՝ այո, բայց ասում էին՝ տեսնենք տեխնիկապես հնարավոր է, թե ոչ»,- ասաց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կողմ են առաջարկին, եթե այն տեխնիկապես հնարավոր է: Դավիթ Հարությունյանը հորդորեց ներկայացնել փաստարկ, թե ինչու տեխնիկապես հնարավոր չէ համեմատել առկա տվյալները: Հարությունյանը հայտարարեց, որ կգտնվի՞ որեւէ մեկը, որը իրեն կբացատրի, թե ինչո՞ւ տեխնիկապես հնարավոր չէ տվյալների երկու բազաներն իրար հետ համեմատել: Բանավեճի արդյունքում ի վերջո Դավիթ Հարությունյանը համոզեց «Ծառուկյան» խմբակցությանն ասել «այո» առաջարկին: մասնավորապես, Դավիթ

«Բրավո, պարո՛ն Հարությունյան, դուք լավ կարողանում եք համոզել: Այս հարցում կա կոնսենսուս»,- նկատեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

ՀՀԿ-ի երկրորդ առաջարկն էր՝ բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը ընտրողների մատնահետքերի համաժամակյա եւ ինտեգրված ցանց ստեղծելու միջոցով, նախատեսել տեխնիկական սարքերի միջոցով ընտրողների գրանցումը միայն նույնականացման քարտերի միջոցով:

Նաիրա Զոհրաբյանն այս դեպքում էլ ասաց, որ գաղափարն ընդունելի է, բայց արտահերթ ընտրությունների ժամկետները սեղմ են եւ առաջարկը հնարավոր չէ իրականացնել ժամկետների պայմաններում: «Եկեք գրենք՝ «հնարավոր է», սպասենք կառավարության պատասխանին»,- ասաց Ռուստամյանը:

Դավիթ Հարությունյանն էլ հավելեց՝ եթե վաղը մեր կառավարությունն ասի, որ չի հաջողվում դոնորների հետ պայմանավորվել, ինքը խոստանում է հետ կանչել առաջարկությունը: «Եթե չպնդացնենք այս պահանջը, դոնորից փող ակնկալել հնարավոր չէ, եկեք պնդացնենք այս պահանջը, բայց եթ եկառավարությունն ասի, որ փորձեցինք, չստացվեք, ես հետ կվերցնեմ իմ առաջարկությունը: Սա մենք առաջարկում ենք, որ օգնենք կառավարությանը, եթե չեք ուզում՝ հանեք, գրեք հնարավոր չի»:

Ռուստամյանն էլ արձագանքեց. «Խռովելով չի»:

ՀՀԿ 4-րդ առաջարկը՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ տպաքանակներ, որոնք մշտապես պետք է գտնվեն խցիկում, դա ընդունվեց առանց առարկության:

հաջորդ առաջարկը վերաբերում է ընտրատեղամասերից քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման ընթացքի տեսանկարահանմանը եւ դրանց հեռարձակմանը հատուկ կայքերում, եւս ընդունվեց միաձայն:

Բացի այդ, ՀՀԿ-ն առաջարկում է, որ քվեարկությունն իրականացնել ոչ թե ձեռքով, այլ հատուկ սարքերի միջոցով՝ ապահովելով քվեաթերթիկ տպելը: Այս առաջարկն էլ վերապահումով ընդունվեց, քանի որ էլի կապված է տեխնիկապես հնարավոր լինել-չլինելու հետ:

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Ո՞վ էր Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից առաջ.7or

«7 օր»-ը գրում է. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պատմությունը շատ խորհրդանշական է և ջրբաժանային։  «Մերժի՛ր Սերժին»շարժման ակտիվ …