Սկիզբ / Պատահարներ / Բռնաբարություն եւ դիմահար կրակոց. նոր մանրամասներ Վրաստանում Սմիթ ընտանիքի սպանությունից

Բռնաբարություն եւ դիմահար կրակոց. նոր մանրամասներ Վրաստանում Սմիթ ընտանիքի սպանությունից

Վրաստանի Դուշետսկու շրջանի Խադա կիրճում ամերիկացի Սմիթ ընտանիքի սպանության գործի մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում. հայտնի են մահացածների մարմինների փորձաքննության արդյունքները, հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը»:

Ըստ փորձաքննության, Լորա Սմիթը մահվանից առաջ բռնաբարվել է: Հայտնի են դարձել նաեւ նրա 4-ամյա երեխայի մահվան մանրամասները. փորձաքննությունը ապացուցել է, որ նա սպանվել է դիմահար կրակոցից, փամփուշտը ճեղքել է նրա գանգը:

Լրատվամիջոցները ենթադրում են, որ փորձաքննության  արդյունքներն են պատճառ դարձել 19-ամյա հովիվ Մալխազ Կոբաուրիի պաշտպանությունից փաստաբան Դավիթ Գիրգվլիանիի հրաժարվելու համար:

Քննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Խադա կիրճ ժամանած ընտանիքը խնդրել է հովիվին ուղեկցել  ջրվեժի մոտ: Դատախազության վարկածով Ռայան Սմիթը վիճել է հովիվի հետ, որը որսորդական հրացանի երկու կրակոցով սպանել է նրան, որից հետո սպանել է երեխային:

Հովիվի լուսանկարը հայտնաբերվել է ամերիկացիների լուսանկարչական ապարատում:

Կոբաուրիի ծնողները մինչ օրս ապացուցում են, որ իրենց որդին մեղավոր չէ, չեն հավատում փորձաքննության արդյունքներին եւ չեն վստահում քննությանը:

 «Ես նրանց չեմ սպանել, երկու անծանոթներ կային, նրանք սպանեցին եւ սպառնացին ինձ, որ կսպանեն իմ քույրերին եւ եղբայրներին», — ասել է Կոբաուրին:

Եթե 19-ամյա հովիվի մեղքը դատարանում ապացուցվի, նա կարող է անժամկետ դատապարտվել:

Սմիթ ընտանիքի գործով նախնական դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 4-ին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Փոփոխվելու է սննդամթերքում հակաբիոտիկների թույլատրելի քանակը

Նոր որոշումը արտադրողներին իրավունք է տալիս օգտագործել փորձաքննության ցանկացած մեթոդ։ Օգոստոսի 14-ից ուժի մեջ է …