Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Ինովացիա / Բիթքոինը թանկանում է

Բիթքոինը թանկանում է

Բիթքոինի (bitcoin) արժեքը չորեքշաբթի հաստատուն կերպով աճում է՝ մոտենալով 8.5 հազար դոլարի մակարդակին, սակայն կրիպտոարժույթի արժեքը էականորեն ցածր է 2017 թվականի դեկտեմբերին գրանցված ռեկորդային բարձր գնից, վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 5,12 տոկոսով՝ հասնելով մինչեւ 8,321 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 4,77 տոկոսով՝ մինչեւ 8,414 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը թանկացել է 4,25 տոկոսով՝ մինչեւ 478,53 դոլար, Ripple-ը՝ 2,8 տոկոսով՝ մինչեւ 0,459 դոլար, Bitcoin Cash-ը՝ 5,86 տոկոսով՝ մինչեւ 854,05 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 302,3 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 47,3 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:

 

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ո՞ւր մնացին խոստումները. պետական պարտքը մեծանում է. 1in

Հայաստանի իշխանությունները մտադիր են մյուս տարի ավելացնել երկրի պետական պարտքը, և ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի …