Սկիզբ / Պատահարներ / Ապակիների արտադրամասում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր

Ապակիների արտադրամասում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր

Արտաշիսյան 62 հասցեում ապակիների արտադրամասում պայթյունի նախնական պատճառը դեռեւս պարզ չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Շենգավիթի բաժնի փրկարարական վարչության պետ Ահարոն Գեւորգյանը։

«Ժամը 10:28–ի սահմաններում պայթյուն է որոտացել, անմիջապես փրկարարական ջոկատ է ժամանել դեպքի վայր։ Դեպքի վայրում 2 հոգի տուժած է եղել, մեկն էլ մինչ այդ տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Պայթյունի պատճառը այս պահին հայտնի չէ, այս պահին անցկացվում է փորձաքննություն»,–նշեց նա։

Շենգավիթի բաժնի փրկարարական վարչության պետի խոսքով՝ պայթյունը շենքի ներսում է եղել. «Պայթյունից կրակ չի եղել։ Տեղում իրականացվում է կախված քարերի հեռացում։ Կրկնակի պայթյունի վտանգ չկա»։

Նշենք, որ պայթյունից շենքի պատերը մասամբ փլվել են, սակայն շենքի ամբողջական փլուզման վտանգ չկա։ 

ՀՀ ԱԻՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են. կան տուժածներ:

Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ Է. Հ.-ն  «Էրեբունի» եւ Ս. Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է. Հ.-ինը՝ ծանր:

Պայթյունը որոտացել է ապակիների արտադրամասում. Պատերը փլվել են. կան վիրավորներ

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

«ԲԵՍՊՐԵԴԵԼ»՝ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ. ՍԱՍՈՒՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

«Հրապարակ»-ը գրում է. Արամ Դանիելյանի հրաժարականից հետո՝ հուլիսի 10-ին, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Ստեփանյանը, …