Սկիզբ / Պատահարներ / Հունաստանի իշխանությունները 20 մլն եվրո են հատկացնում հրդեհների ժամանակ տուժածներին (ֆոտո)

Հունաստանի իշխանությունները 20 մլն եվրո են հատկացնում հրդեհների ժամանակ տուժածներին (ֆոտո)

Հունաստանի իշխանությունները անտառային հրդեհների հետեւանքով տուժածներին օգնելու համար պետական ներդրումային ծրագրից 20 մլն եվրո են հատկացնում, հայտնում է «Sputnik Հունաստանը»:

Հունական կառավարությունը, սրանից զատ, հրդեհներից տուժածներին օգնելու համար մի շարք միջոցառումներ է ընդունել: Ինչպես հայտնել է Հունաստանի կատավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Տզանակոպուլոսը, միջոցառումները կվերաբերեն աղետի գոտում բնակվող քաղաքացիների հարկային պարտավորություններին: Կբացվի նաեւ հատուկ բանկային հաշվեհամար, որի վրա պետությունը, ինչպես նաեւ ցանկացած անձ կարող է փող փոխանցել հրդեհների հետեւանքների վերացման համար, հայտնում է պարբերականը:

Տզանակոպուլոսը հավելել է, որ տուժած ընտանիքներին աջակցելու միջոցառումների հիմնական փաթեթի, ինչպես նաեւ փոխհատուցման վճարումների չափի մասին կհայտարարվի հրդեհի հետեւանքների ամբողջական գանահատում կատարելուց հետո:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Հունաստանում տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, որոնց զոհ է գնացել 70 մարդ, Ատտիկայում արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ զոհերի, Հունաստանի դատախազությունը սկսել է հրդեհների պատճառների հետաքննություն, իսկ երկրի զինվորականները պատրաստվում են մասնակցել կրակի մարմանը, որն ընդգրկել է Արեւելյան Ատտիկան:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հունաստանի իշխանությունները հրդեհների հնարավոր պատճառ են համարում հրկիզումը

Հունաստանում անտառային հրդեհների օջախների արբանյակային լուսանկարները եւ տեղի ոստիկանության ու հրշեջների հետաքննության արդյունքները վկայում են …