Ուրբաթ , Հուլիսի 19 2019
Սկիզբ / Պատահարներ / Ռուսաստանում ոռոգման լճում հայ դեռահաս է խեղդվել

Ռուսաստանում ոռոգման լճում հայ դեռահաս է խեղդվել

Ռուսաստանում Լենմարզի Վոլոսովսկի շրջանում լճում 9-րդ դասարանն ավարտած դեռահաս է խեղդվել: Նրա խեղդվելուն ականատես է եղել կրտսեր եղբայրը, հայտնում է 47news-ը՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմիններին:

47news-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 24-ին երեկոյան մոտ 9-ին փրկարարները ոռոգման լճից դուրս են բերել 16-ամյա աշակերտի մարմին:

Նախնական տեղեկություններով՝ դեռահասը լճում լողացել է 14 տարեկան եղբոր հետ: Վերջինը ոստիկաններին պատմել է, որ իրենք ջրի մեջ շիշ էին գցում եւ հետեւից սուզվում: Հերթական անգամ ջրից դուրս գալով կրտսեր եղբայրը ավագին չի տեսել: Ծնողները հայտնել են, որ որդիները մոտոցիկլետով լիճ են գնացել երեկոյան մոտ 6-ին:

Տղաների ընտանիքը ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել: Հայտնի է, որ ծնողները երեխաների հետ Ռուսաստան են տեղափոխվել Հայաստանից:

Source: X

Մասին News.am

Avatar

Կարդացեք նաև

Սեւանում անհանգստություն առաջացրած ջրիմուռները թունավոր են. մեկնաբանում են մասնագետները (ֆոտո)

Սեւանա լճում տոքսիկ ջրիմուռների առատությունը մտահոգության ալիք է բարձրացրել: Օրերս հրապարակված տեսանյութում երեւում էր, ինչպես …